Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ժամանակավորապես կարող է կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը

Ժամանակավորապես կարող է կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը
15.06.2025 | 15:00

Իրանի կրիտիկական ենթակառուցվածքներին հասցվող հարվածները կարող են հանգեցնել հայ-իրանական էներգատրանսպորտային համագործակցության առանց այդ էլ համեստ դինամիկայի նվազմանը:

Երեկ հարված հասցվեց Իրանի խոշորագույն գազային հանքավայրին՝ Հարավային Պարսին, ինչը էապես նվազեցնելու է Իրանում գազի արդյունահանման ծավալները: Հաշվի առնելով Իրանում առանց այդ էլ առկա էներգետիկ խնդիրները՝ չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը: Առնվազն դրա շրջանակներում նախատեսվող մատակարարումների ավելացման հարցը առայժմ դուրս է մնում օրակարգից:

Դրան զուգահեռ՝ ռիսկային գոտում է հայտնվում Իրան-Հայաստան 3-րդ օդային էլեկտրահաղորդման գիծը, որի կառուցումն առանց այդ էլ իրականացվում է նախագծային ժամանակացույցի կոպտագույն խախտումներով: Դա, իր հերթին, հարցականի տակ է դնում «Հյուսիս-Հարավ»՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը:

Այս ամենը կարող է էապես նվազեցնել Հայաստանի էներգետիկ համակարգի «ամրության պաշարն» ու դիվերսիֆիկացիոն հնարավորությունները:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2910

Մեկնաբանություններ